Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ

Զարուհի Բաբայանը բեմից հայտարարեց` երբեք չէր պատկերացնի, որ իր երջանկությունը կախված կլինի Սոֆի Դևոյանից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. «Հոգու և պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դևոյանը նշեց ծննդյան 70-ամյակը: Հոբելյանական համերգին ներկա էին նրա ընտանիքի անդամները, իր սաներից, երգիչներ, բազմաթիվ հյուրեր։

Ամբերդ և պար «Բերդ»․ ինչպես է տպավորվել Հայաստանը ռուս զբոսաշրջիկի աչքերում

Sputnik Արմենիայի հետ զրույցում Դևոյանը նշեց, որ բեմում է 15 տարեկանից և անչափ ուրախ է, որ իր ընտանիքում կա իր գործի շարունակողը։

«Ես ուրախ եմ, որ իմ թոռնիկը լրջորեն զբաղվում է  պարով և այս տարի ուսումը կշարունակի արտերկրում գտնվող թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտներից մեկում։ Շատ հպարտ եմ ինձ զգում»,– նշեց պարուհին։

Հարցին, թե Սոֆի Դևոյանը խի՞ստ է, նրա թոռնուհին` Սոֆին, վստահեցրեց, որ խիստ բառը որևէ կերպ չի կարող բնութագրել իր տատիկին և հավելեց, որ հենց տատիկի ցանկությամբ է ինքը որոշել պարուհի դառնալ։

Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ

«Գլխավոր գաղափարը տատիկինս էր, որ ես պետք է զբաղվեմ պարով։ Սակայն ստիպված չեմ գնացել, այլ սիրով։ Եթե իմ տատիկը պարուհի չլիներ, գուցե ես երբեք էլ պարուհի չդառնայի։ Ես տատիկիցս սովորել եմ ամեն փոքր բանից ոգեշնչվել։ Լավ գիտակցում եմ, որ հետագայում տատիկիս գործի շարունակողն եմ լինելու»,–ասաց Սոֆի Դևոյան կրտսերը։

Դևոյանի հարսը` երգչուհի Զարուհի Բաբայանն էլ խոսեց իրեն բաժին հասած երջանկության մասին։

«Շնորհակալ եմ այն տղայի համար, որն այսօր կողքիս է։ Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ երջանկությունը կախված կլինի ձեզնից»,–ասաց երգչուհին։

Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ

Հայտնի պարուհուն հոբելյանի առթիվ շնորհավորելու էին եկել երգիչներ Մհերը (Մգեր Արմենիա), Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Գարիկը և Սոնան, դուդուկահար Կամո Սեյրանյանը և այլք։

Երեկոյի ընթացքում պարբերաբար ցուցադրվում էին հոբելյարի մասին պատմող տեսանյութեր: Դրանցից մեկում Սոֆի Դևոյանն ասաց, որ շատ տարիներ առաջ ճակատագրի բերումով հանդիպել է պարի աշխարհի երկու հսկաների` Ազատ Ղարիբյանի և Վանուշ Խանամիրյանի հետ, որոնցից շատ բան է սովորել։

Դևոյանի «Հոգու և պարի թատրոնի» առաջին սերնդի պարուհիներից 9–ը, որոնք գտնվում են արտասահմանում, մեծ անականկալ արեցին պարուհուն։ Նրանք նոր պար էին բեմադրել, որը նվիրեցին իրենց ուսուցչին։ Դևոյանը նկատելի հուզվեց։

Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ

Պարուհին հուզվեց նաև ծնողների մասին խոսելիս՝ նշելով, որ առաջին տարին է, որ մայրն իր հետ չէ։

«Տարբեր դահլիճներում եմ համերգներ տվել, և մայրս միշտ իր տեղն է ունեցել։ Նա ֆանտաստիկ կին էր և ինձ շատ օգնեց։ Կարում էր իմ զգեստները և ամեն հարցում աջակցում ինձ։ Փայփայեք ու սիրեք ձեր ծնողներին, նրանցից թանկ ոչինչ չկա»,- ասաց Դևոյանը։

Հոբելյանական համերգի մեծ մասը պարուհին անցկացրեց դահլիճում, հանդիսատեսի աթոռին, հետո հայտարարեց, որ ժամանակն է` ինքն էլ բեմ բարձրանա։ «Իմ տեղը բեմում է»,– ասաց նա։

Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ

Դևոյանը գնաց հետնաբեմ, րոպեներ անց վերադարձավ իր խորհրդանշական կարմիր զգեստով և գեղեցիկ պար ցուցադրեց։

Բոլորը հիացած էին։ Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը հայտարարեց, որ եթե անգամ Սոֆի Դևոյանն ասեր, որ իր 45–ամյակն է, մարդիկ չէին զարմանա և կհավատային։ Հավաքվածները պարուհուն առողջություն և ստեղծագործական նոր վերելքներ մաղթեցին։

Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ