Չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով. Երևանում Պորտուգալիա—Իտալիա խաղը ավարտվեց 3։0 հաշվով

Վաղը առաջին հանդիպումները կանցկացվեն Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի Բ խմբում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն այսօր Երևանում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը։

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

Ա խմբում ընդգրկված պորտուգալացիներն Իտալիայի հասակակիցների հետ խաղում ունեին զգալի առավելություն և հանդիպման ընթացքում, ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, օգտագործեցին դրանցից 3–ը և խոշոր հաշվով հաղթանակ տարան։

Մեկնարկային տուրից հետո Ա խմբում մեկական հաղթանակ են տոնել Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Հայաստանի և Իտալիայի հավաքականները մեկնարկային խաղերում պարտվել են։

Վաղը առաջին հանդիպումները կանցկացվեն Բ խմբում։

Հիշեցնենք, որ այսօր Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնությունում Հայաստան–Իսպանիա խաղն ավարտվեց 1։4 հաշվով` հօգուտ իսպանացիների։