Ավիավթար`Մոսկվայի մերձակայքում. զոհվել է ՌԴ թեթև ավիացիայի ֆեդերացիայի նախագահը

2 զոհվածներից մեկը Ռուսաստանի թեթև ավիացիայի ֆեդերացիայի նախագահն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկ շրջանում վթարի է ենթարկվել «Ռոբինսոն» ուղղաթիռը, որում 2 մարդ է եղել։ Այս մասին տեղեկացնում է Baza տելեգրամ–ալիքը։

Հրդեհ` Ծիծեռնակաբերդի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութ

Նախնական տվյալներով` ավիավթարի հետևանքով զոհվել է Ռուսաստանի թեթև ավիացիայի ֆեդերացիայի նախագահ Իգոր Նիկիտինը։ Մյուս զոհվածի ինքնությունը ճշտվում է։

Մոսկվայի ԱԻՆ ծառայությունը հաստատել է ուղղաթիռի վթարի մասին լուրը։ Հայտնում են, որ ուղղաթիռը վտանգավոր վայրէջք է կատարել, և 2 օդաչուներն էլ մահացել են։

Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։