Արարատը` Հայաստան հեշթեգով. թուրքերին զայրացրել է National Geographic–ի գրառումը

Լուսանկարի նկարագրության մեջ հեղինակները Արարատն անվանել են Թուրքիայի բարձրադիր կետը։ Սակայն թեգերում Թուրքիայի մասին չեն հիշատակել` չմոռանալով սակայն գրել «Հայաստան»։ Շատերին դա զայրացրել է, սակայն ոչ մի սխալ որևէ մեկը թույլ չի տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik. National Geographic ամսագիրը Արարատ լեռան հերթական լուսանկար է հրապարակել։ Ամառվա տապին Instagram–ի բաժանորդներին ամսագիրը ցույց է տվել լեռան ձմեռային լուսանկարները` ձյան մեջ և մոխրագույն երկնքի տակ։

«Արարատը հանգած հրաբուխ է Թուրքիայի արևելքում։ Սա երկրի ամենաբարձր կետն է։ Գիտնականները այն կարծիքին էին, որ պարտադիր չէ, որ բիբլիական Արարատ լեռը համընկնի այսօրվա Արարատի հետ։ Սակայն XI դարից քրիստոնեական աշխարհն այն կարծիքին է հանգել, որ Նոյան տապանը հենց այստեղ է հանգրվանել», –լուսանկարին կից գրել են հեղինակները։

Ամուսնության բիբլիական առաջարկ. հայերը բարձրանում են Արարատ լեռը, թուրքերը`լռում այդ մասին

Վերջում` հեշթեգերում, ամսագրի խմբագիրները կարևոր «հիշեցում» են արել` առաջին թեգում գրելով #armenia։

Իհարկե, զայրացած օգտատերերի մեկնաբանությունները սպասեցնել չտվեցին, նրանց հեշթեգից բացի զայրացրել էր այն, որ լեռը նշվել էր Արարատ, այլ ոչ թե դրա թուրքական անվանմամբ` Աղրի։

Սակայն որևէ սադրանք այստեղ, ինչպես կարծում են ոմանք, չկա։ Ինչպես զայրացած քաղաքացիների համար պարզաբանեց օգտատերերից մեկը, ամեն ինչ ճիշտ է, քանի որ լուսանկարն արվել է Հայաստանի կողմից։

Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

«Կարծես թե, ոմանք տրամաբանությունը չեն ըմբռնում։ Նախ` աշխարհի բոլոր լեզուներով, թուրքականից բացի, լեռան անվանումը հնչում է որպես Արարատ, այլ ոչ թե Աղրի։ Անգլերեն այն նույնպես Արարատ անվանումն ունի։ Այնպես որ ավելի լավ է դադարենք այստեղ «աղրի–մաղրի» գրելը, եթե միայն դուք թուրքերեն չեք գրում։ Իսկ երկրորդ` կրկնեմ, կոնկրետ այս լուսանկարը Հայաստանի կողմից է արված, ինչն էլ բացատրում է հեշթեգը», –գրել է armenian.nobility–ն։