Թուրք հրուշակագործը Պուտինի համար կարկանդակ է թխել. լուսանկար

Փոխադրող ընկերության աշխատակիցները զարմացել են, երբ իմացել են, որ խմորեղենը պետք է Կրեմլ տեղափոխեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Թուրքիայի Բուրսա քաղաքում բնակվող Հասան Աջարը, որի թխվածքը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված, ավանդական թուրքական բյորեկ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հրուշակագործը հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

Նա նշել է, որ նվերը կապված է ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները Թուրքիա մատակարարելու հետ։

Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է C-400 –ի մատակարարման մեկնարկի մասին։

«Այսօր, ինչպես խոստացել էի, թխվածք ուղարկեցի նախագահին։ Մեր ռեստորանի ակցիան բազում մարդկանց էր հավաքել, որոնք եկել էին թխվածքը տեսնելու», - ասել է Աջարը։

​Նրա խոսքով` երբ ռեստորանի այցելուներն իմացել են, որ դա «խոհարարական» պատասխանն է С-400-ի մատակարարմանը, ողջունում էին գաղափարը։

Հրուշակագործն ասել է, որ փոխադրող ընկերության աշխատակիցները զարմացել են, երբ իմացել էին՝ ով է հասցեատերը։

«Նրանք ասացին, որ իրենց հիշելով` սա առաջին դեպքն է», - ավելացրել է Աջարը։

Նա վստահ է, որ թխվածքը մոտ ապագայում Պուտինին կհասցնեն, այնպես որ բարի ախորժակ է մաղթել ՌԴ նախագահին։

Հարությունով. «Որոշակի պահի Երևանին կարող են հետաքրքրել С-400 համակարգերը»

С-400-ի չորս դիվիզիոնի (2,5 միլիարդ դոլարի) մատակարարման գործարքը կնքվել է 2017 թվականին։ Պայմանագրով նախատեսված գումարի մի մասը Թուրքիան ինքնուրույն է վճարելու, մյուսը՝ ռուսական վարկի հաշվին։

Նշենք, որ 2012 թվականին Աջարը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ամենամեծ բյորեկը թխելու համար։ Թխվածքի երկարությունը 2023 մետր է եղել։

ՌԴ-ի հետ С-400–ի գործարք ենք կնքել. որևէ մեկից թույլտվություն չենք հարցնելու. Էրդողան