Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկան-սահմանապահներին. տեսանյութ

Միաձայն աղոթք ասող զորքը հրապարակային երդվեց հավատարիմ մնալ հայրենիքի հավերժական պաշտպանի կոչմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի ծառայողները։ Հերթական անգամ նրանք շարք են կազմել դիրքեր մեկնելու և հայրենիքին ծառայելու նաև հակառակորդի առջև ամուր կանգնելով։ Զորքին ուղված խոսքում հենց այս իրողությունն ընդգծեց Օսիպյանը՝ փաստելով, որ սահմանապահ ոստիկանները կարծրատիպ են կոտրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ձեր խիզախությամբ, ձեր պատրաստակամությամբ դուք ամբողջությամբ փոխել եք հասարակության վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ։ Այսօր ժողովուրդի գոհունակությունը մեր համակարգի հանդեպ բազմապատկվել է նաև շնորհիվ ոստիկանության զորքերի»,- շեշտեց Օսիպյանն ու բարի ծառայություն մաղթեց նրանց։

Օսիպյանը մարտական է, կամ ինչ է լինում, երբ հանցավոր աշխարհը և իշխանությունը միաձուլվում են

Ոստիկանության պետի ելույթին հաջորդեց օրհնության կարգը։ Ապա միաձայն աղոթք ասող զորքը հրապարակային երդվեց հավատարիմ մնալ հայրենիքի հավերժական պաշտպանի կոչմանը։

Միջոցառման վերջին արարողակարգային դրվագը քայլերթն էր՝ ոստիկան սահմանապահների հպարտ քայլերթը։

Հաջորդ օրը ծառայակից ընկերների ու հրամանատարության ծափերի ներքո դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Շարքում մարտական առաջադրանքը անթերի կատարած ոստիկաններն են։

Օսիպյանը բարկացած է. չի բացառվում, որ ՃՈ որոշ ղեկավարներ հրաժեշտ տան պաշտոններին

Նրանց դիմավորելու եկած Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց օրինակելի ծառայության համար, ապա ընդգծեց՝ հպարտությամբ է ղեկավարում մի համակարգ, որն ունի մերօրյա ոստիկանության զորքերի պես ստորաբաժանում։

Դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց քայլերթով։ Մի քանի օր վաստակած հանգիստը վայելելուց հետո ոստիկանները կանցնեն հասրակական կարգի պահպանությանը՝ մինչև նորից նույն պատրաստակամությամբ դիրքեր բարձրանալը։

Ինչպես է Օսիպյանը համոզում, որ սպանության համար մեղադրվող տղամարդը հանձնվի. տեսանյութ