Նորավանքում զբոսաշրջիկն ընկել է մի քանի մետր բարձրությունից

Զբոսաշրջիկը լուսանկարվելու համար բարձրացել է Նորավանքի աստիճանահարթակով, անզգույշ շարժում է արել ու ընկել բարձրությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իսպանիայից Հայաստան եկած զբոսաշրջիկն ընկել է Նորավանքի աստիճանահարթակից։

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկել. տեսանյութ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ։ 64-ամյա զբոսաշրջիկը, որն Իսպանիայի Թագավորության քաղաքացի է, բարձրացել է Նորավանքի աստիճանահարթակով լուսանկարվելու համար։

Անզգույշ շարժման հետևանքով, չկարողանալով մարմնի հավասարակշռությունը պահել, նա մի քանի մետր բարձրությունից ընկել է՝ վնասելով գլուխն ու ողնաշարը։

Դանակահարություն Երևանում. արնաշաղախ տղան հիվանդանոց է տեղափոխվել

Նրան տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց։ Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո զբոսաշրջիկին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Արտառոց դեպք Սյունիքում. աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում