Ողբերգական ավտովթար Թբիլիսյան խճուղում. կա 2 զոհ, տուժածներից երկուսը երեխաներ են

Երևանում գրանցված հերթական վթարից տուժած անձանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է երկու մարդ, տուժել` 5–ը, որոնցից երկուսը երեխաներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանում կինը դանակահարել է ամուսնուն

911 ծառայությունը վթարի մասին ահազանգը ստացել է հուլիսի 11-ին, ժամը 23:48-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Quest» և «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին և տուժածներ Ա.Վ.-ն (ծնված 2015 թ.) և Է.Վ.-ն (ծնված 2012 թ.) դուրս են բերվել «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ռ.Մ.-ն (ծնված 1954 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարներն էլ իրենց հերթին 2 մարդու դուրս են բերել «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից երեքի վիճակը դեռ ծանր է

Փրկարարները «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մեկ տուժած, որը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց