Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները պայքարելու են, որ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Փաստաբանական թիմն այս մասին հայտարարություն է տարածել։

Ես ոչ մեկի հետ էլ հատուկ թելերով կապված չեմ. Մհեր Գրիգորյանը` Քոչարյանի հետ կապերի մասին

Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

Ինչու Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի. բացատրում է պաշտպանը

Դատարանի որոշմամբ վերացվել է Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

ՍԴ–ն չի կարող ոչինչ չանել. Քոչարյանի պաշտպանը նյութեղեն որոշում է ակնկալում