Եկեղեցական զանգն ու գործարանները. ինչպես էր Խաչատուր Լազարյանը կառավարում ընտանեկան գործը

Լազարյանների ազնվական տոհմը մեծ ներդրում է ունեցել Ռուսական կայսրության ներքին կյանքի ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում։ XVIII դարի սկզբից ընդհուպ մինչև ХХ դարը Լազարյան ընտանիքն առաջին դերերում էր, ինչպես հիմա կասեին, առաջնորդ էին։ Խաչատուր Լազարյանը այս փառահեղ տոհմի վառ ներկայացուցիչներից մեկն է:
Sputnik

Խաչատուր Լազարյանը ծնվել է բարերար ու խոշոր արդյունահանող Հովակիմի ընտանիքում 1789 թվականի հուլիսի 12-ին` 230 տարի առաջ։ Քանի որ այդ տարիներին երեխաներին լավ կրթություն տալը պարտադիր էր հայրը որդու համար ընտրում է Ռուսաստանի հնագույն դպրոցը` Սանկտ Պետերբուրգի գերմանական ուսումնարանը։ Հետո արդեն Խաչատուրն ինքն է ընտրել Պետերբուրգի Գլխավոր մանկավարժական ինստիտուտը։

Ինչպես կառավարել գործարաններն առանց համացանցի. Աբամելիք–Լազարյանի գաղտնիքները

Նա բացառապես հումանիտար կրթություն է ստացել, սակայն հայրն Ուրալում, բացի կալվածքից, լեռնամետալուրգիական գործարարներ ուներ, ու հասկանալի էր, որ Խաչատուր Լազարյանը վաղ թե ուշ պետք է փոխարիներ հորը։ Այդ իսկ պատճառով ուսմանը, իսկ հետո արտգործնախարարությունում ծառայելուն զուգահեռ Խաչատուր Լազարյանը պարբերաբար այցելում էր Պերմի մարզ՝ հայրական գործարաններ ու կալվածք։

Մինչ հոր կյանքից հեռանալը, Խաչատուր Լազարյանը հասցրել էր սենեկապետի ու գործող գաղտնի խորհրդատուի կոչումներ ստանալ, ծառայել հատուկ հանձնարարությունների ոլորտում կոմս Բենկենդորֆի մոտ ու ամուսնանալ Եկատերինա (Կատարինա) Մանուկ Բեյի հետ, որը Բալկաններում ամենաազդեցիկ մարդու, Բուլղարիայի ու Ռումինիայի ամենահարուստ մարդկանցից մեկի, հայտնի Մանուկ Բեյ Միրզոյանի դուստրն էր։

Երեք տասնամյակ շարունակ Խաչատուր և Հովհաննես Լազարյանները կառավարել են իրենց կալվածքը և գործարանները, իսկ հետո, ևս 13 տարի Խաչատուրը միանձնյա սեփականատեր է եղել։ Նրանց պատկանող Չյորմոզի գործարանը դարձել է Ռուսաստանի գլխավոր ոլորտային համալիրներից մեկը:

Չյորմոզի գործարանում չուգուն են ձուլել` կիրառելով սեփական տեխնոլոգիաները։ Լավագույն տարիներին այնտեղ աշխատել է մոտ մեկուկես հազար մարդ, որոնց, ի դեպ, հիանալի վարձատրել են։ Սա այն բանի վերաբերյալ, թե ցարական Ռուսաստանում աշխատավորներին շահագործել են։ Բնականաբար, երբ գործարանի համար պահանջվել է ամբարտակ և այն սկսել են կառուցել, աշխատողների թիվն ավելացել է, իսկ ամբարտակը հնարավորություն է տվել գործարկել մետաղյա թիթեղագլանների ֆաբրիկա, Չյորմոզի գործարանին ավելացել են Պոլազնենսկի և Խոխլովսկի գործարանները։

Լազարյան ճեմարանի շենքը վերականգնվում է Ջանիբեկյանի օգնությամբ

Պերմի գավառում Լազարյանների կալվածքների մակերեսը 1841 թ.-ին համեմատելի է եղել եվրոպական պետության տարածքի հետ, իսկ Խաչատուր Լազարյանի ձեռնարկությունների արտադրանքը, այդ թվում` Պոլազնենսկի գործարանի փորագրազարդ երկաթը մշտապես ներկայացված է եղել միջազգային արդյունաբերական ցուցահանդեսներում. այդ ժամանակ ամենահեղինակավորը եղել է Լոնդոնի ցուցահանդեսը:

Պերմի գործարանները 1860–ականների կեսերին ունեին կարգավորված արտադրություն և հիանալի կառավարիչներ, նրանք արդեն չէին պահանջում Լազարյանի մշտական ներկայությունը, և նա հիմնականում ընտանիքի հետ բնակվում էր Պետերբուրգում` միաժամանակ եռանդով զբաղվելով Ուրալում ռուսական, եվրոպական գիտության, մշակույթի և արվեստի ձեռքբերումների առաջխաղացմամբ. դա Լազարյանների ընտանեկան ավանդույթն է դարձել։ Ի դեպ, 1864 թ.–ին Խաչատուր Լազարյանը Ռուսաստանի բոլոր հայկական եկեղեցիները զանգերով ապահովելու կայսերական թույլտվություն է ստացել։

Չյորմոզում բացվել է տեխնիկական ուսումնարան, լեռնային և բժշկական ստուդիա. վերջինն անվճար ուսուցում է կազմակերպել նրանց համար, ովքեր պարտավորվել են հետագայում բժշկական գործունեություն ծավալել Պերմի գավառի քաղաքներում և գյուղերում։ Այստեղից է սկիզբ առնում Խաչատուր Լազարյանի բարեգործական գործունեությունը։

Գործարաններին կից գործել են ակումբներ, որտեղ բեմադրվել են սիրողական ներկայացումներ, Լազարյանը գործարանին առընթեր հիմնել է նաև գրադարան, ակտիվ մասնակցություն ունեցել դրա ֆոնդերի համալրմանը, բնականաբար, սեփական միջոցների հաշվին։ Շուտով գրադարանն ունեցել է մի քանի հազար միավոր գիրք, բացի դրանից, պարբերաբար ստացել է «Եվրոպայի ազդարար», «Ազատ տնտեսական ընկերակցության աշխատանքներ», «Մոսկովյան հեռագիր», «Հայրենիքի որդին» և «Հայրենական նոթեր» ամսագրերը։

Կայսրուհու ոսկերիչը․ ինչպես Իվան Լազարևն ապացուցեց Եկատերինային, որ ինքը Լազարյան է

Հայտնի վարպետ Եգոր Եպիշկինը 1847 թվականին եկեղեցու մուտքի մոտ դրվող կուրանտներ էր (աշտարակի կամ պատի ժամացույց՝ զանգերով հնչող երաժշտությամբ) սարքել։ Համեմատության համար` Մոսկվայի Կրեմլում միայն երեք տարի անց են կուրանտներ հայտնվել: Խաչատուր Լազարյանը հիացած էր ու վարպետին 200 ռուբլի է նվիրաբերել, այն ժամանակվա համար շատ լավ վարձատրություն էր։ Ժամացույցն առանց լուրջ նորոգման ավելի քան մեկ դար աշխատեց։

Պետերբուրգում ընտանիքի կյանքը հագեցած էր, այն հատկապես աշխուժացավ, երբ 1834 թվականի գարնանը Խաչատուր Լազարյանին ու Ալեքսանդր Պուշկինին միասին ներկայացրին կայսրուհի Ալեքսանրա Ֆյոդորովնային։
Լազարյանների տանը հավաքվում էր ռուս պաշտոնյաների ու դիվանագետների վերնախավը։

Ու թեև մարդիկ սիրում են բամբասել, բայց այս դեպքում նրանք լուռ էին. երևի այդ ընտանիքի մասին ասելու բան չկար։ Այսպես թե այնպես Լազարյանների ընդունելություններին հաճույքով էին գնում, Եկատերինա Լազարյանը փայլում էր, ու նման աշխարհիկ ու իրադարձություններով հարուստ կյանքը շարունակվում էր մինչ Խաչատուր Լազարյանի լուրջ հիվանդությունը։

Հիվանդությունն արագ էր զարգանում ու հույսեր չէր թողնում, շուտով Եկատերինան դարձավ հսկայական ժառանգության, շարժական ու անշարժ գույքի սեփականատեր, գործարանները ղեկավարում էր փեսան՝ Սիմեոն Դավթի Աբամելիք-Լազարևը։ Իսկ երբ ժամանակը եկավ, Եկատերինային հուղարկավորեցին ամուսնու կողքին՝ Պետերբուրգում, Սմոլենսկի հայկական գերեզմանոցում։