ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երևան-Գյումրի ճեպընթացը վրաերթի է ենթարկել 68-ամյա մի կնոջ, որը տեղում մահացել է: Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրին «911» ծառայությունից, դեպքի մասին ահազանգ է ստացվել այսօր` հուլիսի 12–ին, ժամը 19:45-ին: Վրաերթը գրանցվել է Երևան-Գյումրի երկաթգծի Բայանդուր-Գյումրի հատվածում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կնոջ ինքնությունը պարզ է. նա «Կազաչի պոստ» թաղամասի 14 շենքի բնակչուհի Սուսաննա Խաչատրյանն է: Ըստ բնակիչների`վերջինս անցել է գնացքի գծերը՝ խանութ գնալու նպատակով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:
Դժբախտ պատահար Գյումրիում․ գնացքը վրաերթի է ենթարկել 68- ամյա կնոջը
© Sputnik / Armenuhi Mkhoyan