Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից

Կանաչ գույնը վնասում է Գեղարքունիքի մարզին։ Արդեն 2 տարի Սևանի ծաղկման պատճառով մարզի բնակիչներն ու գործարարները զրկվում են սեզոնային եկամտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Սևանի ծաղկման խնդրին ծանոթ ենք, սոցիալական ցանցերում էլ բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ ենք տեսել, բայց անկախ ամեն ինչից որոշել ենք ընտանիքով  այստեղ հանգստանալ և չենք փոշմանել:Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լճի տարածքում հանգստացողներից մեկը:

Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից

«Արտակագ եղանակ է։ Նման եղանակ Սևանում հազվադեպ է լինում։ Լիճն էլ մաքուր է։ Հանգիստ մտել լողացել ենք»,– ասաց նա։

Մեր զրույցի պահին լճի ջրերում ընտանիքի փոքրերը գնդակ էին խաղում։ Հարցին՝ ջրից վատ հոտ չի՞ գալիս, տղաներից կրտսերը պատասխանեց. «Գալիս է, ձկան հոտ է գալիս»։

Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից

Հանգստյան լողափի սեփականատեր անհատ ձեռներեց Ալիկ Ղուկասյանը հայտնեց, որ այս տարի հանգստացողները սակավաթիվ են։ Գործարարը համոզված է, որ խնդրի հիմնական պատճառը համացանցում տարածված լուրերն են։

Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից

«Լուրերի պատճառով հանգստացողների թիվը շատ է պակասել։ Ցանկացողները շատ–շատ են, ուղղակի  սոցիալական կայքերում տեսնում են, որ լիճն աղտոտված է, չեն գալիս։ Զանգահարում են, ճշտում են, մենք էլ վտահեցնում ենք, որ ոչ մի վտանգավոր բան չկա, Սևանը վարակված չի, ջուրը մաքուր է, մարդիկ էլ համոզվում են, գալիս են»,– ասաց Ղուկասյանը։

Ձեռներցը հրաժարվեց լճի ծաղկման հետևանքով պատճառած վնասը թվերով ներկայացնել, բայց նեղսրտեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Սևանը կանաչում է, իրենք էլ եկամուտ չեն ստանում։

Հայտնի է` որոնք են Սևանի առավել ռիսկային տարածքները. այդտեղ լողալուց պետք է խուսափել

Հարևան Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը նույնպես ասաց, որ վերջին 2 տարիներին ջրիմուռների տարածումն անսովոր մեծ չափերի է հասել։ Բայց Սևանի ափին ծնված ու մեծացած գյուղապետը հիշեց, որ նախկինում էլ նման երևույթներ եղել են, բայց դրանք գրեթե աննկատ են մնացել։ 

«Այդ շրջանում ժողովուրդը միշտ էլ լողացել է, փառք Աստծո ոչ մեկին ոչ մի բան չի պատահել»,– ասաց նա։

Կարապետյանը նույնպես համոզված է, որ համացանցում տարածված նյութերը չափազանցված են և հարվածում են զբոսաշրջության խթանմանը:

Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից

«Ես որպես ափին կպած համայնքի բնակիչ, լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերն ու նկարները նայելով, անկեղծ եմ ասում, ընդհանրապես չէի ցանկանա Սևան գալ։ Բայց ամեն հրապարակումից հետո վազել եմ ափ` տեսնեմ, թե այդ լուրերն ինչքանով են ճիշտ. իմ աչքերին հավատամ, թե հրապարակումներին»,–ասաց գյուղապետը` պնդելով, որ լճի ծաղկման մեջ ոչ մի վտանգավոր բան չկա։

Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից

Վահրամ Կարապետյանը չի հերքում լճափի հարակից տարածքի բնակիչները ամառային ամիսներին եկամուտ են ստանում, բայց բոլորը չէ, որ համաձայնում են սեզոնային աշխատանքի անցնել:

Սևանը վերականգնելն անիրական չէ. 4 քայլ, որը կփրկի լիճը

«Համայնքի խանութներից են օգտվում, դա իր հերթին գումար է բերում։ Որոշ մարդիկ աշխատում են նաև ափամերձ հանգստյան գոտիներում»,– ասաց Կարապետյանը։

Սևանը երես է թեքել իրեն աղտոտողներից. ով է ավելի շատ տուժում լճի կանաչ գույնից

Սևանի մակարդակը բարձրացել է, կանաչելը` նվազել. Էրիկ Գրիգորյան

Ստացվում է, որ Սևանի ներկա վիճակից հիմնականում տուժում են առափնյա օբյեկտների տերերն ու աշխատակիցները։ Իսկ տարվա մեջ միայն մի քանի ամիս եկամուտ ապահովող լիճն արդեն 2 տարի երես է թեքել իրեն անխնա աղտոտողներից` նրանց զրկելով նույնիսկ ժամանակավոր սեզոնային եկամտից։