«Զվարթնոցում» պատրաստ են քննարկել ԵԱԶԲ-ի առաջարկը

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունն արձագանքել է Եվրասիական բանկի ղեկավարի հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը ողջունել է վերակառուցմանը մասնակցելու՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) առաջարկը։

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ԵԱԶԲ–ն ցանկանում է մասնակցել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցմանը։

ԵԱԶԲ-ն ցանկանում է մասնակցել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցմանը

«Մենք ողջունում ենք նրանց առաջարկը և անհրաժեշտության դեպքում  պատրաստ ենք քննարկել այն», – Sputnik  Արմենիային ասաց «Զվարթնոց» օդանավակայանի  մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Զվարթնոցն» ապրիլ–մայիս ամիսներին վերանորոգել է թռիչքուղին։ Աշխատանքների ընդհանուր արժեքը 12 մլն դոլար էր։ Գումարը տրամադրել է «Կորպորասիոն Ամերիկա» կոնցեսիոներ ընկերությունը։