Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից տուժած վերջին երեխան տեղափոխվեց Երևան

Երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա բժիշկների մշտական հսկողության տակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից վերջին տուժածը տեղափոխվեց Երևան։ Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանն այցելել է Վրաստանի սարսափելի վթարից հետո ՀՀ տեղափոխվածներին

«Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով վերջին տուժած երեխան տեղափոխվեց Երևան։ Նա արդեն հետազոտվում է, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ»,–գրել է Թորոսյանն ու տեղեկացրել, որ վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք`հուլիսի 7–ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ում. ժամը 06։00-ի սահմանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ մահացել էր, որից երկուսը` երեխա։

Վրաստանի Ստեփանծմինդա գյուղի մոտ ծեծել են հայ վարորդների

Վթարից տուժած 5 քաղաքացիներից 3-ին հուլիսի 8–ին «Շտապօգնության» ծառայության մեքենայով Վրաստանից տեղափոխվել են Հայաստան:

Նրանցից 2-ը՝ 12 և 16 տարեկան երեխաներ, տեղափոխվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վրաստանի հիվանդանոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել նաև Հայաստան տեղափոխված երեխաներից մեկի մայրը։