Դոնալդ Տուսկն այցելել է Սևանավանք. լուսանկարներ

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է Տուսկի այցելության լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ինչպես նախօրեին հայտարարել էր մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, այցելել է Սևանա լիճ և եղել Սևանավանքում։

Փաշինյանն ու Տուսկը զբոսնել են Երևանում Քոչարյանի կողմնակիցների բղավոցների ուղեկցությամբ

Հայաստանում ԵՄ պատվիրակությունն իր Facebook-յան պաշտոնական էջում հրապարակել է Տուսկի այցելության լուսանկարները։

Տուսկին այցելության ժամանակ ուղեկցել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

ՀՀ վարչապետը Սևան այցելությանը ներկա չի եղել։ Բայց նա էլ քիչ առաջ Տուսկի հետ հանդիպման լուսանկար է հրապարակել ու գրել. «Երեկ շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ»։

Հիշեցնենք` հունիսի 10-ին ԵՄ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ ասել էր, որ Եվրամիությունը կրկնապատկել է 2019թ.–ին Հայաստանին հատկացվող ֆինանսավորումը։

Տակից ռազմատենչությունը խրախուսելով՝ առերես խաղաղությա՞ն են պատրաստում

Դոնալդ Տուսկը նաև նշել էր, որ այդ գումարները հատկապես ուղղվելու են ենթակառուցվածքային ու բնապահպանական գերակա ծրագրերին, այդ թվում` Սևանին։

«Այս համատեքստում ես նախապես վայելում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությունը։ ԵՄ-ն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը»,–ասել էր նա։

Նա հայտնել էր, որ Սևան այցի ընթացքում այցելելու է նաև Սևանավանք, որն իր խոսքով` ապացույցն է եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության։