Թոշակները 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրանան

Վարչապետը հիշեցրեց, որ սեպտեմբերից բարձրանալու են նաև ուսուցիչների աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով: Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

3 մլրդ դրամ` պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին. Փաշինյանն անդրադարձավ դռնփակ նիստին

«Կառավարության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատվել է, և կարող ենք մի քանի արձանագրում անել: Քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև գիտենք, որ սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը»,–ասաց վարչապետը:

Նրա խոսքով`փորձ կարվի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ դե յուրե պետության պարտավորություններն արձանագրված են:

Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն: