Պայթյուն Ջրվեժ գյուղում. քարի արտադրամասի աշխատակիցը տեղում մահացել է

Պայթյունի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը դեռ չի պարզվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Մեր տեղեկություններով` Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում մոտ 40 րոպե առաջ պայթյուն է որոտացել։

Արտառոց դեպք Սյունիքում. աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում

Նախնական տվյալներով` պայթել է արտադրամասի սարքավորումներից մեկը։

Ամենայն հավանականությամբ` պայթյունի պատճառը տեխնիկական է։ Մոտ 30 տարեկան աշխատակիցը տեղում մահացել է։ Նրա ինքնությունը դեռ չի պարզվել։

Լոռիում դիմակավորված անձինք թալանել են տատիկին

Այս պահին տեղում աշխատում են ԱԻՆ–ի աշխատակիցները, ոստիկաններն ու քննիչները։

Դաժան սպանություն Դիլիջանում. երիտասարդ տղային դանակի ավելի քան 5 հարված են հասցրել