Միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն են քննարկել Տոնոյանն ու Քիլրեինին

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:

ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում և Վրաստանում լավ բան չի բերի Հայաստանին․ Հարությունով

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է երեկ` հուլիսի 10–ին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ: