Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ՋԷԿ-ի խոշոր հրդեհը հաջողվել է մարել. կան վիրավորներ.տեսանյութ

Հրդեհաշիջման աշխատանքներին հրշեջ ծառայության 2 ուղղաթիռ և երկու գնացք է ներգրավվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՌԴ Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում խոշոր հրդեհը հաջողվել է մարել: Հրդեհի հետևանքով 7-8 մարդ է տուժել:

Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ՋԷԿ-ի խոշոր հրդեհը հաջողվել է մարել. կան վիրավորներ.տեսանյութ

ՌԻԱ Նովոստիի տվյալներով` կրակի սյունը հասնում էր 50 մետրի: Հրդեհի տարածքը 200 քառակուսի մետր է գնահատվում, իրավիճակը հսկողության տակ էր վերցրել Մերձմոսկովյան շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը:

Իրանական տատանումներից կախված հայկական լույսը. անվտա՞նգ է արդյոք ՀՀ էներգետիկ համակարգը

Հրդեհաշիջման աշխատանքներին հրշեջ ծառայության 2 ուղղաթիռ և երկու գնացք է ներգրավվել: Էներգետիկ ծառայության աղբյուրի խոսքով՝ հրդեհի ժամանակ վթարային կերպով անջատվել է էներգաբլոկներից մեկը:

Հրդեհի պատճառով դադարեցվել է Օստաշկովսկոյե մայրուղու երթևեկությունը:

Նախնական վարկածով՝ բռնկվել է նավթով լի ցիստեռնը:

Հաղորդվում է, որ սարքավորումները չեն տուժել: Բնակչությանն էներգիայով ապահովելու նպատակով «ՄոսԷներգո» ընկերությունը պահեստային հավելյալ էլեկտրածին սարքեր է գործի դրել և մեծացրել արդեն աշխատող կայանների հզորությունը: