Իրանցին փորձել է «Զվարթնոցով» թմրանյութ առաքել Կանադա. ՊԵԿ-ը բռնել է

Երևանի  «Զվարթնոց» օդանավակայանում կոմբայնի պահեստամաս հայտարարագրված առաքանու մետաղական, գլանաձև երկու դետալների միջից հայտնաբերվել է 2528 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող երկու գլանաձև զանգվածներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Փոստային առաքանու միջոցով փորձել են թմրանյութ տեղափոխել։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ լրատվության բաժնից, մաքսանենգության դեմ պայքարի վարչության բաժնի աշխատակիցներին հաջողվել է կանխել թմրանյութի շրջանառության փորձը։ 

ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է

«Զվարթնոց» օդանավակայնի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ա.Հ.-ի անունից Կանադա արտահանվող սուրհանդակային առաքանին:

Մաքսանենգները փոստային առաքանու միջոցով փորձել են իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա:

Մաքսային զննման ընթացքում որպես կոմբայնի պահեստամաս հայտարարագրված առաքանում առկա մետաղական, գլանաձև երկու դետալների միջից հայտնաբերվել են 2528 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող, մուգ շագանակագույն, սուր հոտով երկու գլանաձև զանգվածներ:

Իրանցին փորձել է «Զվարթնոցով» թմրանյութ առաքել Կանադա. ՊԵԿ-ը բռնել է

Ավտոբուսի հայ վարորդից վրացիներն անձնագիրը վերցրել են, որ վկայություն տա. դեսպանություն

Փաստի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ հնարավոր այլ անձանց ներգրավավծության փաստը պարզելու համար: