Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Սուրմալուի» սեփականատերերից մեկը

Ոստիկանները պարզում են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է տղամարդը ստացել հրազենային վնասվածքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի-Sputnik. Այս պահին Շենգավիթի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում բժիշկները պայքարում են 40-45 տարեկան մի տղամարդու կյանքի համար։

Արտառոց դեպք Երևանում. կրակոցներ` ուրախության առիթով

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդը 1973 թվականին ծնված, Երևանում ապրող Ֆելիքս Հովհաննիսյանն է, որը, ըստ լուրերի, «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերից է։

Այս պահին հիվանդանոցում են մեծ թվով ոստիկաններ, որոնք պարզում են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է տղամարդը ստացել վնասվածքները