Դատավորները դռնփակ ժողով են անում Երևանում

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում է ԲԴԽ թափուր տեղերի լրացման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը։ Ժողովն անցկացվում է դռնփակ կարգով։

Ընկավ ԱԺ ամբիոնից, բայց ԲԴԽ չհասավ. Աննա Մարգարյանի միջադեպը. տեսանյութ

Նշենք, որ ժողովի օրակարգում է Բարձրագույն դատական խորհրդի դատավորների թափուր տեղերի լրացման հարցը։

Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին

Նշենք, որ 11 դատավոր է համաձայնել դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ` ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, նրան հաջորդեցին խորհրդի մի քանի անդամների հրաժարականները։

ԱԱԾ–ն ձերբակալել է վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի