ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երեկոյան Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել հենց Գորիսում ապրող 23-ամյա մի աղջիկ։ Նրան բուժկենտրոն են տեղափոխել մոտակա գյուղում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցից։
Ըստ տեղեկությունների՝ աղջիկը գնացել է գերեզմանատուն և կյանքին վերջ տալու նպատակով բազմաթիվ դեղահաբեր է խմել, ապա իր արարքի մասին հաղորդագրություն է ուղարկել մորաքրոջ բջջային հեռախոսին։
Մորաքույրն ահազանգել է շտապօգնություն և զուգահեռ գնացել գերեզմանոց։ Աղջկան գտել են անգիտակից վիճակում։
Դանակահարություն Երևանում. արնաշաղախ տղան հիվանդանոց է տեղափոխվել
Թաղամասում լուրեր են պտտվում, որ աղջիկը առողջական խնդիրներ ունի և վերջերս նկատելի ընկճված է եղել։
Իրավապահները կպարզեն, թե ինչն է եղել այդ ծայրահեղ քայլի պատճառը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ աղջիկն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։