Արտառոց դեպք Երևանում. կրակոցներ` ուրախության առիթով

Փողոցի բնակիչները, կրակոցների ձայնից անհանգստացած ու վրդովված, տներից դուրս են եկել։ Նրանցից մեկն ահազանգել է ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում երեկ` հուլիսի 10–ի կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում։

Մահացել է Արտակ Զեյնալյանի հայրը

Նախնական վարկածով` որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Կրակոցները հնչել են, այսպես ասած, ուրախության առիթով։ Խնջույքի հրավիրված երիտասարդներից մեկն, ի նշան ուրախության, ատրճանակով 3-ից 4 անգամ կրակել է օդ։

Փողոցի բնակիչները, կրակոցների ձայնից անհանգստացած ու վրդովված, տներից դուրս են եկել։ Նրանցից մեկն ահազանգել է ոստիկանություն։  Ոստիկաններն արագ հայտնաբերել են կրակոցներ արձակածին ու բերման ենթարկել։ Մեր տեղեկություններով՝ նա ապրում է մայրաքաղաքում, 21 տարեկան է։