25 միլիոն «հիվանդացած» սմարթֆոն․ վատ ցուցանիշ չէ նոր վիրուսի համար

Վիրուսը կլոնավորում է Android–ով աշխատող սմարթֆոնների հավելվածները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Անվտանգությամբ զբաղվող Check Point IT ընկերության աշխատակիցները հայտարարել են, որ Android օպերացիոն համակարգով աշխատող շուրջ 25 միլիոն սմարթֆոն վարակվել է վտանգավոր վիրուսով։ Վարակը ստիպում է արդեն տեղադրված հավելվածներին, ինչպիսիք են WhatsApp-ն ու Opera-ն, գովազդ ցուցադրել։ Այս գործողություններն առայժմ անվտանգ են. հաքերները փող են աշխատում դուրս ցատկող հայտարարության վրա ամեն մի հպումից։

Samsung–ը կրկնակի տեսախցիկով պլանշետ է պատրաստում. լուսանկարներ

Վիրուսը սմարթֆոնի մեջ հայտնվում է ոչ թե Google Play-ից, այլ 9apps.com հավելվածների խանութից, որը պատկանում է չինական Alibaba ընկերությանը։ Վնասակար ծրագրի բեռնումից հետո այն «քողարկվում» է Google Updater–ի տակ և սկսում է փոփոխել արդեն տեղադրված ծրագրերի կոդերը։

Վարակված սմարթֆոններից 15 միլիոնը գտնվում են Հնդկաստանում, բայց հետազոտողները 11 ծրագիր են գտել Google Play-ում, որոնցում վնասակար ծրագրի կոդի որոշակի հատված կա։ Դրանք հայտնվել են ամերիկյան սարքերի վրա, բայց Google-ն արդեն ջնջել է այդ ծրագրերը։

Check Point-ի աշխատակիցները «Մատրիցա» ֆիլմի համանուն հերոսի պատվին ծրագիրն անվանել են «Գործակալ Սմիթ»` հաջողությամբ թաքնվելու կարողության համար։

Խորամանկ քայլ. Microsoft-ը գաղտագողի հայտնվել է Android-ի մենյուում․ լուսանկար