ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է իր աշխատանքը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ժամը 18:55-ից սկսած` Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է իր աշխատանքը»,– նշել է նա Կարապետյանը։
Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնել էր, որ այսօր վթարված երկու խոշոր էլեկտրակայաններից մեկը` Երևան ՋԷԿ-ը, արդեն սկսել է աշխատել։
Հիշեցնենք` այսօր ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ էին գրանցվել։ Ավինյանը Facebook-ում հայտնել էր, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են 2 խոշոր էլեկտրակայաններում` Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։
Հիվանդանոցները նորմալ աշխատում են. առողջապահության նախարարությունը վերահսկում է իրավիճակը
Երևանի մետրոն ժամանակավորապես կասեցրել էր աշխատանքը։ Գնացքներում և կայարաններում եղած ուղևորներին տարհանել էին։
Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառը դեռ պարզ չէ։