Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի շուրջ օղակը սեղմվում է. «Փաստ»

Թերթը մատնանշում է ներիշխանական հակասությունների առկայությունը, որոնք վաղ թե ուշ ինտրիգային զարգացումներ են ունենալու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. «Փաստ» թերթի տեղեկություններով` պաշտոնանկության օղակը սեղմվում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի շուրջ։

Օսիպյանը մարտական է, կամ ինչ է լինում, երբ հանցավոր աշխարհը և իշխանությունը միաձուլվում են

Նման ենթադրության առիթ է դարձել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի Facebook-յան գրառումը, որտեղ նա քննադատել էր Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության դրամահավաք կազմակերպած անդամներին խարդախության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկելու փաստը։

Ըստ թերթի` «Լենա Նազարյանը բարձրաձայնում է այն, ինչի մասին շշուկով խոսում են նաև իշխանության վերնախավի մի մասում՝ Օսիպյանի գործողությունները համարժեք չեն, ու նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Մյուս կողմից՝ ոստիկանապետը տակավին վերջերս ստացավ գեներալական ուսադիրներ, ինչը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե առժամանակ ոստիկանությունում կադրային փոփոխություն անելու անհրաժեշտություն չի տեսնում»։

Օսիպյանը բարկացած է. չի բացառվում, որ ՃՈ որոշ ղեկավարներ հրաժեշտ տան պաշտոններին

Այդուհանդերձ, «Փաստը» նշում է, որ Նազարյանի գրառումը բացահայտում է ներիշխանական հակասությունները, որոնք վաղ թե ուշ ինտրիգային զարգացումներ են ունենալու: