Քննիչ հանձնաժողովը ՊՆ-ին ցանկ է փոխանցել. ե՞րբ կհրավիրեն Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստ է անցկացրել՝«ժուչոկներից» հեռու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հունիսի 9-ին խորհրդարանում կրկին տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստ: Հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ այդ հանձնաժողովի նիստերը միշտ անց են կացվում ԱԺ նույն սենյակում, «ժուչոկներից» հեռու մի վայրում:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով կարող է հրավիրվել Սերժ Սարգսյանը

«Նույնիսկ նիստից առաջ հավաքում են բոլոր այն պատգամավորների հեռախոսները, որոնք մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի «ուտեչկաներ» չլինեն»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթին, սակայն, հաջողվել է դռնփակ նիստից որոշ մանրամասներ իմանալ:

Մասնավորապես, թերթի տեղեկություններով` հանձնաժողովն արդեն ՀՀ պաշտպանության նախարարություն է ուղարկել այն մարդկանց ցանկը, որոնք առաջիկայում պետք է ներկայանան ԱԺ:

«Ժողովրդի» տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրավիրյալների ցանկում վերջին տեղերում է: Հրավիրյալների ցանկը չի շրջանցելու նաև Արցախը, որտեղից ևս պատկան մարմինների ներկայացուցիչներ են հրավիրվելու` ավելի պարզ ու հասկանալի տեղեկություն ունենալու համար: