ՌԱԴԻՈ

Փորձել են գողանալ «Նաիրիտի» գաղտնի տեխնոլոգիաների փաստաթղթերը. Կարեն Իսրայելյան

«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է միջազգային սկանդալին, որն առնչվում է գործարանի գաղտնի տեխնոլոգիաների փաստաթղթերի գողության փորձին:
Sputnik

Ըստ համակարգող խմբի տեղեկությունների՝ Չինաստանը նախատեսում է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ։ Հատկանշական է, որ բութադիենային տեխնոլոգիա կա Հայաստանում և աշխարհի ընդամենը մի քանի այլ երկրներում։ Դա գաղտնի տեխնոլոգիա է։ Համակարգող խմբի տեղեկություններով՝ չինացիները հետաքրքրված են եղել հենց բութադիենային սարքավորումներով:

«Չինացիներն իրենց երկրում բութադիեն չունեն, հետևաբար փորձել են գողանալ «Նաիրիտի» գաղտնի տեխնոլոգիաների փաստաթղթերը»,- նշում է Կարեն Իսրայելյանը:

Նաիրիտցիների շրջանում շատ մեծ մտավախություն կար, որ գործարանի նախկին ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել այդ գաղտնի տեխնոլոգիան ամբողջությամբ՝ փաստաթղթերով, աշխատանքային ուսուցանող ձեռնարկներով, ներքին կարգով հանձնել չինացիներին։

Աճուրդը չկայացավ. «Նաիրիտը» չեն ուզում գնել ոչ ամբողջությամբ, ոչ մաս–մաս. ի՞նչ է լինելու

Անդրադառնալով «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության գործունեությանը՝ Կարեն Իսրայելյանը տարակուսանքով հայտնեց, որ չեն զարգացնում Հայաստանում 100 տոկոս բաժնեմաս ունեցող գործարանը, բայց գնում, զարգացնում ենք 40 տոկոս բաժնեմասով գործարանը՝ այն պարագայում, երբ դրանից մեզ դեռ ոչ մի շահույթ չկա։

Շուրջ 9 տարի է՝ համատեղ գործարանը գործում է, բայց այդ 9 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը, որպես դրա բաժնետեր, դեռ ոչ մի դոլար չի ստացել։

Հայ–չինական գործարանն արդեն կաուչուկ է արտադրում. Ավինյանը խոսել է «Նաիրիտի» մասին