Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Թաեքվոնդոյի հավաքականի մարզիկ Սերգեյ Վարդազարյանը 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ համաշխարհային Ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր:

Արթուր Ավետիսյանը հաղթել է թուրք մարզիկին և ոսկե մեդալ նվաճել

Այսօր՝ հուլիսի 10-ին, պայքարի դուրս կգա 74 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը։

Մեր հավաքականը Համաշխարհային Ուսանողական խաղերում կներկայացնի նաև 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը: