ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի-Sputnik. ԵԱԶԲ-ն ցանկանում է մասնակցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցմանը: Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի կառավարման նախագահ Անդրեյ Բելյանինովը՝ Ալմաթի–Բիշքեկ–Դուշանբե–Երևան–Մինսկ–Նուր–Սուլթան տեսակամրջի ընթացքում։
«Մենք կցանկանայինք շարունակել մասնակցել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցմանը։ Ասում են, որ մեզ համար այնտեղ դեռ տեղ կա։ Մեզ հետաքրքիր է այդ ոլորտը Հայաստանում»,- նշեց Բելյանինովը։
Նրա խոսքով` ԵԱԶԲ–ն շարունակում է աշխատել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ։ Բացի այդ, վերջերս Երևանում գործարք է ստորագրվել «Converse Bank»–ի հետ։ Խոսքը բանկերի միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման մասին է։
Հուլիսի վերջին կնքվել է 6 միլիարդ դոլարի համաձայնություն։ Հայաստանում ԵԱԶԲ–ն այս ոլորտում համագործակցում է նաև «Արդշինինվեստբանկի» հետ։
Բելյանինովի խոսքով` «Սպայկայի» և Ucom–ի վերաբերյալ նախագծերն առայժմ դիտարկման փուլում են, սակայն բանկերում դրանց վերաբերվում են լավատեսությամբ, և հույս կա, որ դրանք կհաստատվեն։
Բանկում Հայաստանը համարում են հեռանկարային, դինամիկ կերպով զարգացող տնտեսություն ունեցող երկիր և շարունակում աշխատել ֆինանսական հաստատությունների հետ, որոնք ֆինանսավորում են Հայաստանի ՓՄՁ–ները։
Երևանի մետրոն չի աշխատում. ուղևորներին տարհանել են
Այս տարվա ապրիլին ԵԱԶԲ նախագահը հաղորդել է, որ բանկը ՀԷՑ-ին տրամադրել է 17 միլիոն եվրո։
Բելյանինովի խոսքով` ԵԱԶԲ վարկային պորտֆելի չափը հասել է 4, իսկ ակտիվների գումարը` 4,7 միլիարդ դոլարի։