Երևանում երեխա է ընկել շենքից

Ավանում շենքից ընկած երեխան մոտ 13 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի շենքերից մեկի պատուհանից երեխա է ընկել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Երևանում դպրոցական է դանակահարվել. տղան տեղափոխվել է հիվանդանոց

«Հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել. անհրաժեշտ է շտապօգնություն: Աղջիկը մոտ 13 տարեկան է»,–հայտնում են ԱԻՆ–ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: