ԱԱԾ–ն ձերբակալել է վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի

ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք են տվել` քաղաքացու օգտին բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ կայքից։

ԱԱԾ–ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք է բացահայտել

«Բացահայտել և կանխել է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպք: Նախնական տվյալների համաձայն՝ հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է:

ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով, 2 անձ ձերբակալվել է:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերոնշյալ անձանց մասնակցությամբ հնարավոր այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ