Շահխաթունի․«Ամենավտանգավորը կաթնամթերքի և ծովամթերքի համադրությունն է»

Ամառային տապին կարող են սրվել աղեստամոքսային հիվանդությունները: Դրանցից խուսափելու համար սննդաբան Գայանե Շահխաթունին խորհուրդ է տալիս որոշակի կանոնների հետևել՝ շատ ջուր խմել, օրվա ընթացքում միրգ ու բանջարեղեն ուտել, սննդակարգից պահածայացված մթերքները բացառել:
Sputnik

 

Շահխաթունի․«Ամենավտանգավորը կաթնամթերքի և ծովամթերքի համադրությունն է»

Ամառվա ընթացքում աղիքային հիվանդություններից խուսափելու համար կարևոր է շատ ջուր օգտագործել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սննդաբան Գայանե Շահխաթունին:

«Համով Հայաստան»․ ամառային ճաշատեսակ` «արնաթաթախ ձեռքի» վրա

«Ջուրը պետք է խմել սենյակային ջերմաստիճանի և կում-կում։ Կարևոր է հենց ջուր խմել, ոչ թե ծարավն, օրինակ, ձմերուկով հագեցնել»,- նշեց նա:։

Մասնագետի խոսքով՝ աղեստամոքսային խնդիրներից խուսափելու համար նախ պետք է մթերքներն ընդունել առանձին-առանձին, ճարպերը, ածխաջրերն ու սպիտակուցները չխառնել, անհրաժեշտ է նաև սննդային համադրումները բացառել ։

«Ամենավտանգավորը՝ կաթնամթերքի և ծովամթերքի համադրությունն է: Վտանգավոր է նաև պահածոյացված և մարինացված սննդի օգտագործումը»,-ասաց մասնագետը։

Սննդաբանը նաև խորհուրդ է տալիս օրվա ընթացքում ուտել սեզոնային և թարմ մրգեր, բանջարեղեն, լավագույն դեպքում դրանք սառցախցիկում պահել, իսկ օրվա վերջում՝ ոչ բարձր յուղանությամբ և սպիտակուցներով հագեցած մեկ գավաթ մածուն կամ կաթնաշոռ։

Հայաստան գալու ժամանակը. հանգիստ, որն անմոռանալի կլինի, կամ որտեղ վայելել ամառը

Շահխաթունին հորդորում է  կտրականապես հրաժարվել կոմպոտներից և մուրաբաներից, քանի որ շաքար պարունակող մթերքները  բարձր ջերմամշակման ենթարկելիս այնպիսի թույներ են արտադրում, որոնք իրենց վնասակարությամբ գերազանցում են գազավորված հյութերին։