Երևանում դպրոցական է դանակահարվել. տղան տեղափոխվել է հիվանդանոց

Մի խումբ պատանիներ Երևանի դպրոցներից մեկի մոտ վիճել են ու ծեծել իրար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երեկ՝ կեսգիշերին մոտ, մայրաքաղաքում անչափահաս է դանակահարվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Աստղիկ» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է մայրաքաղաքում ապրող 16-ամյա մի պատանի։ Նրա կրծքավանդակին կտրած-ծակած վնասվածք է եղել, մարմնի տարբեր հատվածներում այլ վնասվածքներ էլ են եղել։

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել բնակելի շենքերից մեկում

Նախնական վարկածով՝ մի խումբ պատանիներ Երևանի դպրոցներից մեկի մոտ վիճել են ու ծեծել իրար, և այդ ընթացքում էլ տղան վնասվածքներ է ստացել։ Մեր տեղեկություններով՝ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված տղան սովորում է Երևանի թիվ 184 դպրոցում։

Կատարվածի մանրամասները իրավապահները պարզում են։