ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում կարելի է Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուտը համարել կայացած

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Արզուման Հարությունյանը խոսել է Հայաստանում սոցիալական գովազդի ոլորտում առկա խնդիրների մասին:
Sputnik

«Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր Արզուման Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանում անհրաժեշտություն կա զարգացնելու սոցիալական գովազդը՝ որպես հանրային գիտակցության վերափոխման, սոցիալական խնդիրների վերհանման հարթակ, որը, ըստ Հարությունյանի՝ կայացած չէ Հայաստանում։

«Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուտը կհամարեմ կայացած, եթե ներկայացված լինենք Կաննի կինոփառատոնում»,-Sputnik Աևրմենիայի հետ զրույցում նշեց Արզուման Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե մեր երկրում տարեկան քանի սոցիալական գովազդ է արտադրվում, ինչ թեմաներով են դրանք, ինչ խնդիրներ են լուծում և արդյոք ծառայում են իրենց նպատակին: