Սենսացիոն հաղթանակ Երևանում. Շվեդիայի չեմպիոնը պարտվեց «Արարատ Արմենիային»

Պետրոս Ավետիսյանի դուբլը դեբյուտային հաղթանակ ապահովեց Հայաստանի չեմպիոնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում 2։1 հաշվով հաղթեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ–ին։

Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

Հայաստանի չեմպիոնի համար հանդիպումը շատ լավ մեկնարկ ունեցավ: Խաղի երրորդ րոպեին Ռոբերտ Լունդստրոմը տուգանային հրապարակում խախտեց կանոնները Զաքարիա Սանոգոյի նկատմամբ, ու մրցավարը ցույց տվեց նշակետը: Պետրոս Ավետիսյանը հստակ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:

Տասը րոպե անց շվեդների նույն պաշտպանը՝ Լունդստրոմը, երկրորդ դեղին քարտը ստացավ` ԱԻԿ-ին թողնելով տասը ֆուտբոլիստով: Բայց փորձառու մրցակիցը չընկրկեց թվային առավելություն ստացած «Արարատ-Արմենիայի» հետ խաղում: Ավելին` հյուրերը բավականին վտանգավոր գրոհեցին, ու Չինեդու Օբասիի հարվածից հետո գնդակը հետ մղվեց մեր թիմի դարպասաձողից:

Սենսացիոն հաղթանակ Երևանում. Շվեդիայի չեմպիոնը պարտվեց «Արարատ Արմենիային»

Բայց նիգերացի ֆուտբոլիստին ի վերջո հաջողվեց հասնել հաջողության: Անկյունայինի խաղարկումից հետո Օբասին կարողացավ շեղել գնդակը դեպի «Արարատ-Արմենիայի» դարպասը, վերականգնելով հաշվի հավասարությունը: Իհարկե 1:1 հաշվի արդեն ձեռնտու չէր հայկական թիմին, ու մինչև ընդմիջում «Արարատ-Արմենիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Անտոն Կոբյալկոյի փոխանցումից հետո Պետրոս Ավետիսյանը դարձավ դուբլի հեղինակ:

Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբ

Ընդմիջումից հետո շվեդական թիմը ամեն ինչ անում էր հաշիվը հավասարեցնելու համար: Նույնիսկ 10 ֆուտբոլիստով հյուրերը բավականին վտանգավոր էին գործում:

Մերոնք իրենց հերթին նույնպես ձգտում էին զարգացնել հաջողությունը: Մասնավորապես Ռոխդի Ախենտեյի հարվածը դիպավ դարպասի հորիզոնական ձողին, իսկ խաղավերջում շատ վտանգավոր հարված կատարեց Արմեն Համբարձումյանը: Բայց հաշվի մեջ նոր փոփխություն չգրանցվեց:

«Արարատ-Արմենիան» հաղթեց 2:1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 17-ին Շվեդիայում: