Սարսափելի է ու գեղեցիկ. նկարիչն օպտիկական պատրանքներ է նկարում դեմքին. տեսանյութ

Հազարավոր մարդիկ հետևում են, թե ինչպես է տաղանդավոր նկարիչը ֆանտաստիկ կերպարներ ստեղծում իր դեմքին։
Sputnik

Իտալացի նկարիչ Լյուկա Լյուչեն ապշեցուցիչ պատրանքներ ստեղծելու վարպետ է։

Տրանսֆորմեր աղջիկները. ասիացի կանայք ապշեցնում են անիրական դիմահարդարմամբ. տեսանյութ

Նա եռաչափ պատկերներ է նկարում իր դեմքին, գլխին ու ձեռքերին։

Վարպետի կերպարները միաժամանակ և՛ վախեցնող են, և՛ գրավիչ։

Լյուկան սկսել է նկարչությամբ զբաղվել վաղ մանկությունից, ավելի ուշ դիմահարդար է դարձել և արդեն 18 տարի է` աշխատում է հեռուստատեսությունում։ Ինչ վերաբերում է զարմանահրաշ օպտիկական պատրանքներին, ապա վարպետը ստեղծում է դրանք 2014 թ–ից։

Հայտնի է, որ Լյուկան իր էջն ունի Instagram–ում, և բազմահազար օգտատերեր հետևում են նրա արվեստին։