Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

Գրախանութները չեն բողոքում գրքի վաճառքից, վստահեցնում են, որ շատերն են սիրում գիրքը թերթել, «զգալ» ու նվիրել։ Իսկ ի՞նչ գրքեր են նախընտրում կարդալ Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Երևանի երկու մեծ գրախանութներում անցկացրած փոքրիկ հետազոտության շնորհիվ Sputnik Արմենիան պարզել է, թե որ գրքերն են այսօր ամենաակտուալը, ամենաընթերցվողն ու սիրվածը: Մեր թղթակիցն այցելել է «Բուկինիստ» ու «Նոյյան տապան» գրախանութներ` պարզելու համար այս շաբաթ ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, որը ներկայացնում ենք ստորև։

Բուկինիստ

Էրիխ Ֆրոմ, «Սիրելու արվեստը»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը
Գիրքը սիրո մասին պատմող մտքերի հավաքածու է, որտեղ հեղինակը զետեղել է իր սուբյեկտիվ մոտեցումն այդ զգացմունքի  վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյան, «Կյանք և ազատություն»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

«Կյանք և ազատությունը» ինքնակենսագրական վեպ է, որտեղ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատմում է իր կյանքի և անցած ուղու մասին:

Մարկ Մենսոն, «Թքած ունենալու նուրբ արվեստը»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

Այս ստեղծագործությունը հոգեբանական ժանրի է: Այն պատմում է մարդու ներաշխարհի մասին, բացահայտում անձնական երջանկության հասնելու և ինքնակատարելության ուղիները: Գրքում հեղինակը օրինակներ է բերում նաև սեփական կյանքից:

Նապոլեոն Հիլ, «Մտածիր և հարստացիր»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

Գրքի հեղինակը ներկայացնում է սեփական քրտինքով հաջողության հասած մարդկանց հետ զրույցները, կիսվում նրանց փորձով: Այն փիլիսոփայական ժանրի ստեղծագործություն է:

Սյունե Սևադա, «Կախվածություն»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

Այս հավաքածուն ամբողջացնում է հեղինակի բանաստեղծություններն ու պատմվածքները: Հեղինակը պատմում է հերոսների խնդիրների մասին և ներկայացնում, թե ինչպես կարելի է դրանք շրջանցել:

Բացի նշված գրքերից, «Բուկինիստում» մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի ցանկում են նաև Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին», Շառլ Ազնավուրի «Դարի երգիչը», Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը», Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» ստեղծագործությունները։

Նոյյան տապան

Սաշա Սոկոլով, «Հիմարների դպրոցը»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

20-րդ դարի վերջին գրված վեպի գլխավոր հերոսը տառապում է անձի երկվությամբ և ժամանակն այլ կերպ է ընկալում: Պոստմոդեռնիստական ժանրում գրված  վեպն անվրեպ չի մնա իսկական «գրքամոլի» աչքից:

Վիլյամ Սարոյան, «Տղաները աղջիկների համար, աղջիկները` տղաների»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

Վեպն ունի ինքնակենսագրական հիմքեր: Այն ուղեկցվում է հեղինակին բնորոշ հումորով: Ստեղծագործության գլխավոր հերոսը փորձում է դուրս գալ իր ստեղծագործական ճգնաժամից, իսկ նրա կինը դերասանուհի է, որը զբաղված է իր երկու երեխաների դաստիարակությամբ և ապրում է ձանձրալի կյանքով:

Հանթեր Թոմփսոն, «Վախն ու զզվանքը Լաս-Վեգասում»,  «Խոզերի սերունդը», «Վախի թագավորությունը»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

Կոնտրկուլտուրայի կրող, գոնզո-ժուռնալիստիկայի հիմնադիր Հանթեր Թոմփսոնի ամենահայտնի երեք ստեղծագործությունները չեն վրիպել նաև հայ ընթերցողի աչքից:

Դանիիլ Խարմս, «Ես կրակոտ ելույթների հանճար եմ»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

Այս գիրքը սովետական շրջանի գրող Դանիիլ Խարմսի բանաստեղծությունների  թվով 4-րդ հրատարակչությունն է, որն իր մեջ ներառում է հեղինակի բանաստեղծություններն ու «Ելիզավետա Բամ» պիեսը:

Սերգեյ Փարաջանով, «Պատմվածքներ և սցենարներ»

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

Գիրքն ամփոփում է հայ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի բոլոր հայտնի և անհայտ պատմվածքներն ու սցենարները, այդ թվում՝ սիրված  ֆիլմի՝ «Նռան հատիկ»-ի սցենարը:

«Գիրք չի կարդում...». ի՞նչ պետք է անի ծնողը, որպեսզի երեխան սմարթֆոնը փոխարինի գրքով

«Նոյյան Տապան» գրախանութում ամենաշատ վաճառված գրքերի ցանկը շարունակում են Ալեքսանդր Թոփչյանի «Չարիքի զավակները», Պարույր Սևակի «Ամանեջ»,

Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա», Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը»,

Ալեքսանդր Գրիգորյանի «Հայկական Բաքու. քաղաքի կարճ նկարազարդումները 1917 թվականից առաջ եւ հետո» ստեղծագործությունները: