Ե՞րբ կդադարեն անձրևները. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 9-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 12-13-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում ևս հուլիսի 9-ին, 12-13-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։