«Խստորեն դատապարտում ենք «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարի արարքը». Դմիտրի Պեսկով

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարի արարքը Կրեմլում անվայել են որակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Կրեմլում անընդունելի են համարում վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում տեղի ունեցածը

Նրա խոսքով` հեռուստաալիքի հաղորդավարի արարքը վայել չէ վրացի ժողովրդին։

«Խստորեն դատապարտում ենք այդ արարքը», – ասաց Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի տեղեկությամբ` Վրաստանի ամբողջ ղեկավարությունը նույնպես դատապարտել է այս արարքը։

Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի. Թինա Կանդելակին` սկանդալի մասին

Հիշեցնենք, որ կիրակի օրը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեղինակային ծրագրի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր եթերը սկսել է Ռուսաստանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքներով։