Մահացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը

Աղասի Աղասյանը համաշխարհային ուսանողական խաղերի, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. 30 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է սպորտի փոխնախարար Գևորգ Լորեցյանը։

Մարզիկը վնասվածքներ էր ստացել հուլիսի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Ողբերգական ավտովթար Դիլիջանում. 26–ամյա ՌԴ քաղաքացին տեղում մահացել է

Իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Աղասի Աղասյանն Մայիսյան կամուրջ - Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Ա․Աղասյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Հակոբ Լոբասյանը և 33-ամյա Վարդան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։

Այսօր, գիտակցության չգալով, 30-ամյա Աղասի Աղասյանը մահացել է:

Աղասի Աղասյանը համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է դարձել 2013թ–ին, նա նաև պատանիների մինչև 20 և 23 տարեկանների, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է։