ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին նշված է «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի facebook–յան էջում։
«Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա.Մաթևոսյանի) բավարարեց մեր գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։ Սպասում ենք, որ պարոն Դավթյանը վերադառնա ազատություն»,–նշված է գրառման մեջ։
Դավթյանն ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ նա ապրիլի 30–ին կաշառք ստանալու կասկածանքով բերման էր ենթարկվել և ձերբակալվել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Դավթյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը:
Կաշառքի դիմաց նպաստ է «դասավորել». սոցաջակցության մասնագետին մեղադրանք է առաջադրվել
ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն` քննչական գործողությունների արդյունքում ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ ունենալով ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորումը, կաշառքով փորձել է նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:
Նախկին պաշտոնյաները կաշառք են վերցրել նպաստի դիմաց. ովքե՞ր են «կերել» անապահովների փողը
Կաշառք տալու մեջ կասկածվող տնօրենի նկատմամբ, հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: