ԵՊՀ 3 պրոռեկտոր ազատվել են աշխատանքից

Հայտնի է, թե որն է ԵՊՀ երեք պրոռեկտորների աշխատանքից ազատման պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանի պետական համալսարանի 3 պրոռեկտոր ազատվել է աշխատանքից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Ինչո՞ւ է ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվել. բուհը հրապարակել է Սիմոնյանի ելույթը

«Պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը և Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից, նրանց հաստիքները լուծարվել են: Բուհում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում»,–ասաց նա։

Նրա խոսքով` բուհում կլինեն հումանիտար և հասարակագիտական, բնական և ճշգրիտ մասնագիտությունների, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ:

Հիշեցնենք, որ այս պահին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Գեղամ Գևորգյանն է։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մայիսի 23–ին հրաժարական էր տվել։