Անձրևները չեն պատրաստվում հեռանալ. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում ևս հուլիսի 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի մինչև +33 աստիճան տաքություն։