Ամառ չտեսանք, մենակ երևանցիների բախտը բերեց. մարզերում դժգոհ են Սուրենյանի կանխատեսումից

Գագիկ Սուրենյանի հերթական գրառումը դուր չի եկել մարզերի բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Զով եղանակը հանրապետությունում կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանն առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն»,– նշել է նա։

Սուրենյանի հայտնած լուրը հատկապես ցավագին են ընդունել մարզերի բնակիչները, որոնք դժգոհ են ցուրտ եղանակից։

Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը

Գյումրեցի մի օգտատեր գրել է. «Չնայած որ բնությունը վատ եղանակ չունի, բայցևայնպես զզվեցինք։ Ամառ չտեսանք։ Գյումրիում ոնց որ խոր աշուն լինի»։

Վանաձորցի կինն էլ արձագանքել է նրան` նշելով, որ նույնը Վանաձորում է, որտեղ նույնիսկ ցուրտ է լինում։

«Այստեղ մենակ երևանցիներիդ բախտը բերեց։ Էլ չեք տրտնջա,մենք էլ ցրտին ու անձրևին սովոր ենք,մի կերպ յոլա կգնանք»,– գրում է մեկ այլ մարզի բնակիչ։

«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների համաձայն` հանրապետության տարածքում հուլիսի 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Երևանում հուլիսի 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի մինչև +33 աստիճան տաքություն։

Աստղագուշակ․ ռոմանտիկ հանդիպումները ոմանց կուրախացնեն, ոմանց համար էլ գլխացավանք կդառնան