S7–ի ինքնաթիռում ուղևոր է մահացել. օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Կինը թռիչքի ժամանակ ասել է, որ վատ է զգում։ Մինչ ինքնաթիռի վայրէջք կատարելը նա մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. S7 ավիաընկերության ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկը մահացել է, անձնակազմն արտակարգ վայրէջք է կատարել Բրատսկի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Յակուտսկ» միջազգային օդանավակայանի աղբյուրին։

Ինքնաթիռը Նովոսիբիրսկից մեկնել է Յակուտսկ։ ՌԻԱ–ի աղբյուրներով` դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը։

«Կինը թռիչքի ժամանակ բողոքել է ինքնազգացողության կտրուկ վատացումից։ Ցավոք, նա մահացել է մինչ ինքնաթիռի վայրէջք կատարելը», – հաղորդել է նա։

Որոշ տվյալներով` կինը ծնունդով Տաջիկստանից է եղել և Յակուտսկ է մեկնել հարազատների մոտ։

Բուրյաթիայում վթարային վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է այրվել, կան զոհեր. տեսանյութ

Բրատսկ քաղաքի դատախազությունում հաստատել են տեղեկությունը, մահացածի ամուսինն արդեն դիարանից տարել է կնոջ մարմինը։

Նավակներ ինքնաթիռների փոխարեն. ջրհեղեղ Շերեմետևոյում. տեսանյութեր, լուսանկարներ