Ողբերգական ավտովթար Վրաստանում. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ իր հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ զոհվել է, 5–ը` վիրավորվել։ Նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են։

Բենզատար մեքենայի պայթյուն Սվերդլովսկի շրջանում․ չորս զբոսաշրջիկ մահացել են

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, տուժել՝ հինգը: Տուժածներից մեկին տեղափոխել են Գորի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներին՝ Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Միջադեպին Facebook-յան իր էջում անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Իմ աչքի առաջ էին այրվում, ուզում էի օգնել, չէի կարողանում մոտենալ». վթարի ականատես

«Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:

Կապի մեջ ենք մեր վրացի գործընկերների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքերը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար»,–գրել է նախարարը։

Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ իր հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան ըստ անհրաժեշտության։