Ինչպես է Միհրան Հարությունյանը պայքարում երևանյան շոգի դեմ. տեսանյութ

Միհրան Հարությունյանը հայրենիք իր այցից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հայտնի մարզիկ Միհրան Հարությունյանը այս օրերին Երևանում է, նա տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել  Երևանի տեսարժան վայրերից:

2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր հետևորդներին ցույց  է տվել, թե ինչպես կարելի է ազատվել երևանյան տապից:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Միհրանի մարզիչը՝ Սվետլանա Անդրեևնան, շշով ջուրը լցնում մարզիկի գլխին:

«Առյուծը պաշտպանվում է շոգից», «Մազերդ կտրիր», «Մեր սիրելի Միհրանը», «Դա օղի է, թե  ջուր»,- ծիծաղելի մեկնաբանություններ են գրել Միհրանի էջի բաժանորդները:

Ավելի վաղ Միհրանն իր մարզչի հետ լուսանկար էր հրապարակել և մեկնաբանել. «Առավոտյան մարզում անցկացրինք Կասկադի բարձրունքում»:

Մայիսի 17-ին Ռուսաստանում անցկացվող  Չեմպիոնների գավաթի խաղարկությունում Հարությունյանը 10:0 ջախջախիչ հաշվով հաղթեց իր մրցակցին`բելառուսցի Յարոսլավ Քարդաշին:

«Մալադեց». Միհրան Հարությունյանին ապագա հաղթանակների է պատրաստում Սվետլանա Անդրեևան

Հիշեցնենք, որ հայ մարզիկը հայտարարել է, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Ըմբիշի խոսքով`նա մտադիր է վերցնել այն, ինչ պատկանում է իրեն` ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին: