Երևանում մարդատար ավտոբուսն ընկել է ձորը

63 երթուղում հաշվառված ավտոբուսը առաջ է ընթացել և հայտնվել ձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում` Վիլնյուսի փողոցում, դեռևս անհայտ պայմաններում թիվ 63 երթուղուն պատկանող, սակայն չշահագործվող ավտոբուսը նորոգման համար փորված փոսի վրա կայանված վիճակում առաջ է ընթացել և գլխիվայր հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Սևանի ճանապարհին վրաերթի է ենթարկվել Սիսիանի վոլեյբոլի թիմի երեխաներից մեկը

Դեպքը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 6-ին, ժամը 12։30-ի սահմանում։

Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Դեպքի վայր են մեկնել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ Երևանի ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Հարակից շենքերի բնակիչները դժգոհել են, որ ավտոնորոգման կետերն ամբողջ տարածքն աղտոտում են ու լցնում մետաղի ջարդոնով։ Իսկ երեխաների համար այդտեղ խաղալն անգամ վտանգավոր է դարձել։